Բաժիններ՝

Մորուքավոր հարսնացուն փոխում է գեղեցկության մասին պատկերացումները

Cosmo.ru կայքը գրում է, որ Հարնամ Կաուրը բրիտանուհի է` հնդիկի արմատներով, ով տառապում է էնդոկրին համակարգի խանգարմամբ, որը լուրջ հորմոնալ դիսբալանս է առաջացնում: Աղջկա մոտ այդ հիվանդությունն ախտորոշվել է դեռ 11 տարեկանում: Այդ ժամանակվանից արդեն նրա դեմքին մազեր էին աճում, իսկ մարդիկ նրան նույնիսկ տղայի հետ էին շփոթում: Բրիտանուհին չգիտեր` ինչ անել: Նրա խոսքով` հորմոնալ միջոցներից, որոնք ինքն օգտագործում էր, առանձնապես արդյունք չկար, երբեմն ստիպված էր լինում այլ միջոցների ևս դիմել:

«Ես դեմքս ակնամոմով էպիլյացիա էի անում շաբաթվա ընթացքում երեք անգամ: Ես նույնիսկ չեմ կարող փոխանցել, թե ինչ դժվարությունների եմ ստիպված եղել բախվել: Ես շատ «կոպիտ» տեսք ունեի` դեմքիս վրա այդ տարիքում այդքան մազ ունենալով»,- լրագրողներին պատմել է բրիտանուհին:

2 1

Մինչև 16 տարեկանը բրիտանուհին տառապում էր իր ոչ ստանդարտ արտաքինի պատճառով, սակայն հետագայում իր մեջ ուժ գտավ վերանայել իր հայացքները գեղեցկության նկատմամբ: «Սկզբում ես ինձ չէի ընդունում, հետո ասացի` վերջ, բավական է: Այժմ ինձ դուր է գալիս իմ արտաքինը: Ես սիրում եմ իմ մորուքը, իմ սպիները: Այս ամենն ինձ ամբողջական է դարձնում: Ես սիրահարվեցի նրան, ինչ հասարակության մեջ ընդունված է թերություններ համարել»,- ասում է նա:

0b7cb49b32c57b65c6cde0c9691f75dc_cropped_630x350

dc109c24d407438d2e0f644923f6534d

b5ae08936cf7aa4223539f160645df5c_fitted_740x473

f9712b27bd448724d5175dd1e7f9246a_fitted_740x473

Հետաքրքիր է, որ աղջիկը ոգեշնչել է հարսանեկան լուսանկարիչ Լուիզա Կուլզուրստին, ով լուսանկարել է աղջկան և այդ նկարը տեղադրել իր կայքում, որպեսզի մարդիկ վերանայեն գեղեցկության մասին իրենց պատկերացումները:

b0058139a8aec1cee86bd0de6a57cf1a

Պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս