Հետաքրքիր փաստեր բռնցքամարտի մասին
1. Բռնցքամարտի ձեռնոցների քաշը չափվում է բացառապես ունցիաներով և կարող է միայն զույգթվանի կշիռ ունենալ:
2. Հանրահայտ «Ռոկի 4» ֆիլմի նկարահանումների ժամանակ Սիլվեստեր Ստալոնեն (Ռոկիի դերակատար) առաջարկել է Դոլֆ Լուդգրենին (Իվան Դրագայի դերակատար) ռինգում մարտնչել ամբողջ ուժով, որպեսզի մարտի կադրերը մաքսիմալ արժանահավատ լինեն: Արդյունքում՝ Լունդգրենն այնպես է ջարդել Ստալոնեին, որ վերջինս 8 օր պառկել է հիվանդանոցում:
3. Միակ բռնցքամարտիկը, ով չի պարտվել ոչ մի մարտում, եղել է լեգենդար Ռոկի Մարչիանոն: Նա պրոֆեսիոնալ ռինգում հաղթել է իր բոլոր 49 մարտերում, որից 43-ը՝ նոկաուտով:
4. Մեր ժամանակների ամենախիզախ և անզիջում բռնցքամարտիկներից մեկը` Արտուրո Գատին, մի անգամ հայտարարել է, որ կյանքում ոչ ոքից չի վախենում, բացի իր մորից:
5. 2003 թ. ի հայտ է եկել բավականին զվարճալի սպորտաձև` շախբոքս: Սա շախմատի և բռնցքամարտի խառնուրդ է: Անց է կացվում ընդամենը 11 ռաունդ: Զույգ ռաունդների ժամանակ մարզիկները բռնցքամարտում են, իսկ կենտերի ժամանակ շախմատ են խաղում: Հաղթում է նա, ով մրցակցին մատ է անում կամ նոկաուտի է ենթարկում: Հետաքրքիր է, որ անցկացվում են շախբոքսի տարբեր մակարդակների մրցաշարեր, մինչև անգամ՝ Աշխարհի չեմպիոնատ:
6. Ամենաարագ մեծ գումարը բռնցքամարտում աշխատել է Մայք Թայսոնը, երբ 91 վայրկյանում նոկաուտի ենթարկելով Մայքլ Սպինքսին՝ ստացավ 20 մլն դոլար:
7. Տարասեռ բռնցքամարտիկների միջև առաջին պաշտոնական մենամարտը կայացել է 1999 թ.: Ինչքան էլ զարմանալի լինի, հաղթել է կին բռնցքամարտիկը:
8. Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը զբաղվել է բռնցքամարտով, դասագրքեր է ստացել Մեծ Բրիտանիայից և նույնիսկ մարզել է իր ընկերներին:
9. Բռնցքամարտի մեծ երկրպագու է եղել նաև Հեմինգուեյը, ով Քի Ուեսթի իր առանձնատանը կառուցել էր իսկական ռինգ և հաճույքով մենամարտում էր հյուրերի հետ:
10. Չարլի Չապլինը շատ էր սիրում բռնցքամարտը, հաճույքով հաճախում էր մրցումներին և երբեմն նույնիսկ ինքն էր մասնակցում մարտերին:
11. Բռնցքամարտով են զբաղվել նաև Վլադիմիր Վիսոցկին և Ալեքսանդր Ռուզենբաումը: Ռոզենբաումը նույնիսկ եղել է ԽՍՀՄ սպորտի վարպետության թեկնածու:
12. Հայտնի ամերիկացի դերասան Միկի Ռուրկը կինոյից հեռանալուց հետո սկսել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան: Լուրջ հաջողությունների նա չի հասել, բայց այ, դերասանի դեմքը հիմնարար տուժել է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը