Բաժիններ՝

ԱՄՆ-ում առաջարկել են արգելել «ամուսին» ու «կին» բառերը

Կալիֆոռնիացի դեմոկրատները հանդես են եկել դաշնային օրենսդրությունում «ամուսին» ու «կին» բառերը արգելելու առաջարկությամբ: Այդ նահանգում ամուսնության մասին օրենքից այդ եզրերը վաղուց հանվել են, հայտնում է LifeNews-ը:

Դեմոկրատները կարծում են, որ հարկավոր է բառերը փոխարինել «գենդերային-չեզոք» բառերով, օրինակ՝ ասել «ամուսնական զույգ»:

«Ամուսնության մասին օրենքում բառերը փոխելը անհրաժեշտ է, քանի որ դրանք ունեն իմաստ ու նախկինի պես արտացոլում են նախապաշարմունք ու խտրականություն: Որպես երկիր՝ մեր արժեքները արտացոլվում են մեր օրենքներում»,-հայտարարել է Լոիս Քափսը՝ առաջարկության հեղինակներից մեկը:

Քափսը համոզված է, որ «ամուսին» ու «կին» բառերի արգելքը կօգնի ցուցադրել բոլոր ամուսնությունների հավասարությունը:

Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ-ում միասեռական ամուսնությունները օրինական համարվեցին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031