Մոսկվայում դատել են հայազգի «օրենքով գողերի»

Ինչպես հաղորդում է «Պրայմ Կրայմ» գործակալությունը, վերջին օրերին Մոսկվայի շրջանային դատարաններում միանգամից մի քանի «օրենքով գողերի» դատավճիռներ են հնչել:

«Օրենքով գողերի» դատական 5 գործերից 4-ի դեպքում լսումները կայացել են Պրեսնենսկի շրջանային դատարանում: Դատական 3 գործերի դատական լսումները վարել է դատավոր Դմիտրի Դոլգոպոլովը: Նա դատել է Վովա Զյուզյային, Գեորգի Քալաշյանին (Գեորգի Թբիլիսկի, Կոտիկ), Ռաջիկ Նիժևարտովսկուն: Նրանցից յուրաքանչյուրը դատապարտվել է համապատասխանաբար 3,5, 2,5 ու 3 տարի բանտարկության:

Պրենսնենսկի դատարանի դատավոր Ալեքսանդր Շիպիկովն այդքան էլ մեղմ չի գտնվել «օրենքով գող» Յուրա Լազարևսկու (Ուսոյան) հանդեպ:

Իրավապահները ձերբակալվածներից միայն նրա մոտ էին հայտնաբերել թմրանյութեր: Հենց Լազարևսկին, ըստ դատարանի որոշման, արժանացել է առավելագույն՝ 4 տարվա ազատազրկման:

5-րդ մեղադրյալը՝ Հայկ Սարգսյանը (Հայկո Աստրախանսկի), իր «տիտղոսը» ստացել էր անցած տարվա հոկտեմբերին: Հայկոյին իրավապահները ձերբակալել էին «Կալեյդոսկոպ» առևտրի կենտրոնում թմրանյութ օգտագործած վիճակում զվարճանալիս:
Արդյունքում՝ նրա քրեական գործը լսվել է Տուշինսկի դատարանում, որտեղ վերջինս դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման:

Տեսանյութեր

Լրահոս