
«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել

Հարգելի վանաձորցիներ
«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հուլիսի 11-ին, ժամը 18:00-ին, Վանաձորի Հայքի (նախկին` Կիրովի) հրապարակում հրավիրում է հանրային քննարկում: Քննարկման նպատակը մեր հետագա քայլերի, գործողությունների և միասնական օրակարգի մշակումն է: Ցանկալի է նաև ոլորտին առընչվող մասնագետների՝ տնտեսագետների, իրավաբանների, էներգետիկների և այլն, մասնակցությունը:
«Ոչ թալանին» նախաձեռնություն