
Փարիզի բարձր նորաձևության շաբաթը. Bulgari-ն ներկայացրել է ոսկերչական զարդերի իր հավաքածուն

Նախօրեին Փարիզի բարձր նորաձևության շաբաթվա շրջանակում Bulgari ապրանքանիշը հանրությանն է ներկայացրել իր նոր ոսկերչական հավաքածուն: Այն գնահատելու էին եկել Էմբեր Հերդը, Միշել Ռոդրիգեսը, Ժյուլիետ Բինոշը ու բրենդի մյուս երկրպագուները, հայտնում է spletnik.ru-ն:
Կոկտեյլի ժամանակ մոդելները ցուցադրել են աստղայի հյուրերին թանկարժեք զարդեր, որոնց ստեղծման համար դիզայներներին ոգեշնչել են Վերածնության շրջանի իտալական այգիները, մասնավորապես այդ ժամանակների մեծագույն նկարիչների աշխատանքները:
Ավելի ուշ հավաքվածներին առաջին անգամ ներկայացվել են Bulgari-ի նոր արշավի նմուշները, որոնց գովազդային դեմքը դարձել է Կառլա Բրունին: