Բնակելի տարածքները նվիրաբերվեցին հանրակարացանում բնակվողներին

ՀՀ Կառավարությունն իր այսօրվա որոշմամբ ՀՀ Սյունիքի մարզի «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ին ամրացված բնակելի տարածքները հետ է վերցրել և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցրած հանրակացարանում բնակվող քաղաքացիներին: Այսպիսով լուծում է ստացել 17 ընտանիքների շուրջ 26 անդամների բնակարանային խնդիրը: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում նրանց հետ կկնքվեն բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր:

ՀՀ բազմաբնակարան բնակարանային ֆոնդի  կառավարման, պահպանման և շահագործման բարելավման ռազմավարական ծրագրի «Միջոցառումների իրականացման ժամանակացույցը» շարադրվել է նոր խմբագրությամբ: Անդրադառնալով Երևանում, Գյումրիում, Վանաձորում և մյուս քաղաքներում գույքագրված բնակֆոնդի վիճակին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը ուշադրություն է հրավիրել  բնակֆոնդի պահպանման վրա, նոր ընդունվելիք օրենքի հիմքում դնելով բնակֆոնդի պահպանման գործընթացը, ինչը հնարավորություն կտա կանխել շենքերի վթարայնության աճը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031