Բաժիններ՝

Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնում է Շուշիում Ստերլիգովի ասուլիսին ներկա լրագրողների անունները գցել «սև ցուցակ»

Լեռնային Ղարաբաղ տեղափոխված ռուս գործարար Գերման Ստերլիգովի կողմից «ՎԿոնտակտե»-ում արած հայտարարությունը, թե ինքը պատրաստվում է մյուս երկուշաբթի օրը մամլո ասուլիս հրավիրել «ծաղկող այգի Լեռնային Ղարաբաղի հին հայկական Շուշի քաղաքում», Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է որակել:

«Մենք խստորեն նախազգուշացնում ենք ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չտրվել այդ անձնավորության սադրիչ կոչին, ով օրենքի խախտմամբ է գտնվում Ադրբեջանի օկուպացված տարածքներում»,- haqqin.az-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով Գերման Ստերլիգովի հայտարարությունը Շուշիում կայանալիք մամլո ասուլիսի մասին:

Հաջիևն ասել է, որ արտասահմանցի լրագրողները կարող են «օկուպացված տարածքներ» գնալ միայն Ադրբեջանի ԱԳՆ-ում հավատարմագրվելու միջոցով:
«Իրենց պրոֆեսիոնալ լրագրողական գործունեությունը իրականացնելու համար ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են այցելել Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներ, պետք է պաշտոնական նամակով դիմեն Ադրբեջանի ԱԳՆ»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավարը:

Նրա խոսքով՝ հակառակ դեպքում Լեռնային Ղարաբաղ այցելած լրագրողների անունները կհայտնվեն Ադրբեջանի անցանկալի անձանց ցուցակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս