Բաժիններ՝

Ըստ ՄԺԾԾ-ի՝ կառավարությունն այս տարի կանխատեսում է 1% տնտեսական աճ

ՀՀ կառավարության վաղվա նիստում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կներկայացնի ՀՀ 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:

Ըստ որոշման նախագծի՝ այս ծրագրի հիմնական նպատակը պետական ծախ­սե­րի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է: Նշվում է, որ առաջիկա 3 տար­վա ՀՀ պետական միջնաժամկետ ծախ­­սերի ծրագրի մշա­­կումը հնարավորություն է ստեղծում կառավարության հա­մար կառա­վա­րելու պետական հատվածի ֆինանսական ռեսուրսներն իր միջնաժամ­կետ հար­կա­բյու­ջե­տային նպատակ­նե­րին և քաղաքականության գերակայություններին հա­մա­պա­տաս­խան: Դրա հաստատումը հնարավորություն կտա անցնել հաջորդ տարվա բյուջեի մշակմանը:

Ըստ ՄԺԾԾ-ի՝ կառավարությունն այս տարի կանխատեսում է 1% տնտեսական աճ, 2016-ին՝ 2%, 2017-ին` 3.5%, 2018-ին՝ 4%: Ներդրումների մակարադակը այս տարիներին կկազմի ՀՆԱ-ի մոտ 20%-ը, իսկ գնաճը չի գերազանցի 4%:

Նշելով, որ 2012-2014 թվականներին տնտեսության զարգացումը շարունակվել է հիմնականում ծառայությունների և գյուղատնտեսության հաշվին, ՀՀ կառավարությունը հետագա 3 տարիների համար ՀՆԱ-ի միջին 3.2% կանխատեսվող  աճը հիմնականում կրկին պայմանավորում է ծառայությունների և գյուղատնտեսության ճյուղերով: Արդյունաբերության աճը հույսեր չի ներշնչում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս