Բաժիններ՝

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը քաղցկեղ ունեցող երեխային նվիրել է իր մարզաշապիկը

Մայիսին ֆուտբոլիստը խոսք էր տվել պատանի երկրպագուին նվիրել այն մարզաշապիկը, որով դուրս էր եկել դաշտ: Հուլիսին ուրուգվայցին արեց դա:

Ուրուգվայցի պատանի ֆուտբոլային երկրպագու Մատեոն հիվանդ է քաղցկեղով և բուժման կուրս է անցնում:

Սուարեսը, որն իր անսպասելի չատով ուրախության արցունքների էր հասցրել երեխային գարնանը, ժամանել է Մոնտեվիդեո և հինգշաբթի օրը նվիրել խոստացած մարզաշապիկը:

Լուիս Սուարեսը կնոջ հետ այցելել էր հոսպիտալ, որտեղ բուժվում են քաղցկեղով հիվանդ երեխաները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031