Բաժիններ՝

Պաշտոնական. Մոնտոյան վարձակալական հիմունքներով կխաղա «Ինտերում»

Իտալական «Ինտերի» պաշտոնական կայքը տեղեկացրել է կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Մարտին Մոնտոյայի տեղափոխության մասին: Իտալական ակումբը վարձակալել է 24-ամյա ֆուտբոլիստին, բայց հետագայում գնելու իրավունքով:

Գումարի մասին պաշտոնական տեղեկտվություն դեռ չկա, բայց ավելի վաղ մամուլում շրջանառվում էր տեղեկություն, ըստ որի՝ «Ինտերը» Մոնտոյային կվարձակալի 1.5 մլն եվրոյով, իսկ հետագայում կկարողանա գնել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքներն 8 մլն եվրոյով:

Նախորդ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում ֆուտբոլիստը մասնակցել է իսպանական Պրիմերայի 8 խաղի:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031