
«Ռոման» ցանկանում է ձեռք բերել «ՊՍԺ»-ի լիդերին

Իտալական «Ռոման» մտադրված է հրավիրել «ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:
Ավելի վաղ հռոմեական ակումբը հավակնություններ ուներ Լուիս Ադրիանոյի նկատմամբ, սակայն բրազիլացի հարձակվողը տեղափոխվեց «Միլան», և հիմա թիմի հարձակումն ուժեղացնելու համար «Ռոմային» անհրաժեշտ է փնտրել այլ տարբերակներ:
Այժմ «Ռոմայի» առաջնային նպատակը հանդիսանում է «ՊՍԺ»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Ինչպես հայտնում է Sport Mediaset-ը, «Ռոման» մտադրված է առաջարկության անել Իբրահիմովիչին՝ հաշվի առնելով այն փաստը, որ «Միլանը» չի կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել տրանսֆերի հաշվով և այլևս հավակնություններ չունի ֆուտբոլիստի նկատմամբ:
Իբրահիմովիչն ինքը ցանկանում է հեռանալ ֆրանսիական ակումբից և պատրաստ է վերադառնալ Իտալիա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը