Բաժիններ՝

Խաղից առաջ. Չիլի-Արգենտինա

Այսօր Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին կկայանա Ամերիկայի գավաթի խաղարկության Չիլի – Արգենտինա եզրափակիչ հանդիպումը:

Այս խաղում Արգենտինայի ազգային հավաքականն ունի ֆավորիտի կարգավիճակ, բայց ասել, թե Արգենտինան խաղի բացահայտ ֆավորիտն է, սխալ կլինի: Չիլիացիները խաղում են սեփական հարկի տակ, ինչը նրանց որոշակի առավելություն է տալիս:

Խաղում են երկու հավաքականներ, որոնք առաջնության ողջ ընթացքում բավականին կայուն խաղ են ցուցադրել: Եթե կարող ենք ասել, որ Չիլին ողջ ընթացքում խաղում էր հաստատուն և իր հնարավորությունների սահմանում, ապա Արգենտինայի խաղը զարգանում էր աստիճանաբար: Առաջնության մեկնարկում արգենտինացիներն օգտագործում էին իրենց հնարավորությունների չնչին մասը:

Վերը նշվածը հաստատում են նաև բուքմեյքերները՝ իրենց սահմանած գործակիցներով: Բուքմեյքերներն այդ խաղի համար սահմանել են հետևյալ գործակիցները.

Չիլիի հաղթանակ՝ 3.55

Ոչ-ոքի՝ 3.24

Արգենտինայի հաղթանակ՝ 2.16

Հիշեցնենք, որ եզրափակիչ հասնելու համար այս թիմերը կիսաեզրափակիչ փուլում հաղթահարել էին Պերուի և Պարագվայի հավաքականների արգելքը: Վերջիններս էլ երեկ վիճարկեցին Կոպա Ամերիկայի գավաթի 3-րդ հորիզոնականը. այս դիմակայությունում հաղթեց Պերուի հավաքականը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս