
ԱՄՆ-ում այրվում է վերջին շրջանում արդեն յոթերորդ եկեղեցին

Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Հարավային Կարոլինա նահանգի Ուիլյամսբուրգ շրջանի աֆրիկյան մեթոդիստական եպիսկոպոսական սիոնիսական եկեղեցում, հայտնում է RT կայքը:
Դեպքի վայրում աշխատում են հրշեջները: Տվյալ պահին պատճառները ու հրդեհի բռնկման հստակ ժամանակը հայտնի չէ: WCSC-ի տվյալով՝ տեղի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրդեհի մասին ահազանգ են ստացել հունիսի 30-ի երեկոյան:
Տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ այդ եկեղեցին 20 տարի առաջ արդեն այրել էին ռասիստական Կու-կլուքս-կլան կազմակերպության անդամները:
Այդ ժամանակ եկեղեցին ամբողջությամբ այրվել էր: Նոր եկեղեցու հիմնարկեքի արարողությանը ներկա էր գտնվել նաև ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը:
Մինչ այդ, սա արդեն յոթերորդ եկեղեցին է, որը այրվել է այս հունիսին տեղի ունեցած Չառլստոնի հայտնի դեպքից հետո: Այդ ժամանակ 21-ամյա Դիլան Ռուֆը մեթոդիստական եկեղեցում գնդակահարեց 9 սևամորթի: