Բաժիններ՝

Արցախի սահմաններին շատ մոտ Ադրբեջանի ուղղաթիռ է թռել. ՀՀ ՊՆ մեկնաբանությունը. armtimes.com

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Սարդարապատ հուշահամալիրում հայտարարել է, որ 2 օր առաջ Արցախի սահմաններին շատ մոտ Ադրբեջանի քաղաքացիական ուղղաթիռ է թռել եւ հայկական կողմը ուղեկցել է, որպեսզի քաղաքացիական ուղղաթիռը իր թռիչքը հանգիստ կատարի:

armtimes.com-ի հետ զրույցում, մանրամասնելով տեղի ունեցածը եւ մեկնաբանելով այն՝ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է. «Շատ հաճախ կարող են լինել նման դեպքեր, երբ ուղղաթիռը մոլորվի եւ հասնի հարեւան պետության սահմանին: Եվ մեր եւ ադրբեջանցիների կողմից էլ եղել են նման դեպքեր: Քաղաքակրթությունը պահանջում է, որ նման դեպքերում մոլորվածին ուղեկցես, որպեսզի անիմաստ սադրանքներ չլինեն»:

Ի պատասխան հարցին՝ այսինքն՝ կարելի՞ է ասել, որ Հայաստանը մարդասիարական ժե՞ստ է արել, Հովհաննիսյանը պատասխանեց. «Իսկ ըստ ձեզ հայը կարո՞ղ էր քաղաքացիական ուղղաթիռ խոցել»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031