
Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ մայիսի 25-ին անց է կացվել Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էր 2015թ. հացահատիկային մշակաբույսերի անվտանգ բերքահավաքը եւ հրդեհավտանգ ժամանակահատվածում առաջացող հրդեհների դեմ պայքարը արդյունավետ կազմակերպելու նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին վերաբերող հարցեր:
Ելույթներով եւ զեկույցով հանդես են եկել ԼՂՀ գյուղատնտեսության նախարարը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը, գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենը, շրջվարչակազմերի ղեկավարները:
Երկրի ղեկավարը կառավարությանը հանձնարարել է բերքահավաքի անկորուստ կազմակերպման համար մինչեւ հունիսի 1-ը ստեղծել օպերատիվ շտաբ` ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ: