
Հրազդանի կիրճում հայտնաբերվել է մայիսի 21-ից որոնվող քաղաքացու հագուստը

Մայիսի 23-ին, ժամը 14.26-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում հայտնաբերվել է ս. թ. մայիսի 21-ից որոնվող 1925 թ. ծնված Մ. Գ.-ի հագուստը. որոնողափրկարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Փրկարարներն ու ոստիկանության աշխատակիցները Հրազդան գետի երկայնքով և ափամերձ հատվածով (մոտ 4 կմ) իրականացրել են որոնողական աշխատանքներ: Ժամը 19.30-ին որոնողական աշխատանքները, եղանակային պայմաններից ելնելով, դադարեցվել են: