Արմավիրի հիվանդանոց են հոսպիտալացվել խնջույքի մասնակցած երկու երեխա

Արմավիրի մարզի թիրախային մանկապարտեզներից այսօրվա դրությամբ հոսպիտալացման նոր դեպքեր չեն արձանագրվել։ Հիվանդանոցային բուժում ստացող երեխաներից 2-ն ապաքինված դուրս է գրվել։

Նրանց նկատմամբ բժշկական հսկողությունը կշարունակվի։ Մյուսների առողջական վիճակը բավարար է։ Հետագա բարդություններից խուսափելու նպատակով կազմակերպվելու են կրկնակի մանրէաբանական լաբորատոր հետազոտություններ։

Հիմք ընդունելով ներկայիս իրավիճակը, ինչպես նաև համաճարակային իրավիճակին տիրապետելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունն ուշադրության կենտրոնում է պահում տարածաշրջանում հոսպիտալացման յուրաքանչյուր դեպք։

Այսօր Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է հոսպիտալացվել 2 երեխա (միջին ծանրությամբ), որոնց հիվանդացման հավանական պատճառը եղել է նրանց մասնակցությունը խնջույքին։ Համաճարակաբանական վերլուծությամբ պարզվել է, որ դրանք որևէ առնչություն չունեն թիրախային մանկապարտեզներում արձանագրված դեպքերի հետ։

Այս պահի դրությամբ հիվանդանոցային բուժում է ստանում 16 երեխա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031