Գևորգ Կոստանյանը՝ Գոհար Ենոքյանի գործի մասին
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար, «Գարուն» ԲԲԸ-ի սեփականատեր Գոհար Ենոքյանը ձերբակալվել է՝ դրանով ստանալով կալանավորի կարգավիճակ, և ձերբակալման համար հիմքերը բավարար են եղել: Այս մասին այսօր ԱԺ նիստում ՀՀ գլխավոր դատախազության 2014թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ հայտարարեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցին:
«Եթե վաղը ձեզնից որևէ մեկը որևէ մեկի սպանության նախապատրաստման մասին հաղորագրություն տա, ես նույն կերպ եմ վարվելու: Որպես մեղադրայլ ներգրավելու համար հիմքերը բավարար են: Մենք չենք խոսում, թե ինչ ընթացք կստանա գործը»,- ասաց Գ.Կոստանյանը՝ հիշեցնելով, որ գործի մանրամասները չբացահայտելու մասին նախապես էր ասել, այս փուլում գործի մանրամասները գաղտնիք են, հետագայում կկարողանան խոսել այդ մասին:
Վ.Էնֆիաջյանի դիտարկմանը, որ ընկալելի չեն,թ ե որոնք են Գ.Ենոքյանին ձերբակալելու փաստերը, Գ.Կոստանյանը պատասխանեց, թե որքան էլ ընկալելի չէ, կան քրեադատավարական ընթացակարգեր. «Երբ մեղադրյալը համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ, առնվազն բողոքարկում է: Բողոք Գոհար Ենոքյանից ես չեմ ստացել»:
Գլխավոր դատախազը նաև նշեց, թե ցանկացած հասարակական հնչեղության դեպքում էլ չի պատրաստվում նախաքնության գաղտնիք հրապարակել՝ ընթացքի վրա չազդելու համար. «Եթե ապացույցները բավարար են, գործը կտանենք դատարան, եթե բավարար չեն, կլուծենք այլ կերպ»: