
Երիտասարդը մեղադրվում է 2 անչափահաս տղաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ. Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է. 23-ամյա երիտասարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին երևանյան դպրոցներից մեկի բակում անչափահաս 2 տղաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար:
Ըստ մեղադրանքի՝ նա դեռևս նախորդ տարի հոկտեմբերին խաբեությամբ` զրուցելու պատրվակով, երևանյան միջնակարգ դպրոցներից մեկի բակ է տարել իր համար ակնհայտ 14 տարին չլրացած` 2003թ. ծնված մի տղայի և օգտվելով վերջինիս անօգնական վիճակից` սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ:
Երիտասարդի հաջորդ «զոհը» 10-ամյա մի տղա է եղել, օգտվելով նույն դպրոցի բակ գնացած, 10-ամյա տղայի մտավոր և հոգեկան զարգացման մակարդակից, այսինքն` անօգնական վիճակից, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: