«Եվրատեսիլ 2015». Ուղիղ հեռարձակում

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում սկսվել է «Եվրատեսիլ 2015» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանը ներկայացնող Genealogy խումը «Face the Shadow» (թարգմանաբար` «Առերեսվի՛ր ստվերին») երգով ելույթ կունենա երկրորդ համարի ներքո:

Առաջին կիսաեզրափակչին մասակցում է 16 երկիր:

Հերթականությամբ հանդես կգան հետևյալ երկները՝ Մոլդովա, Հայաստան, Բելգիա, Նիդերլանդներ, Ֆինլանդիա, Հունաստան, Էստոնիա, Մակեդոնիա (Նախկին Հարավսլավիայի մաս կազմող), Սերբիա, Հունգարիա, Բելառուս, Ռուսաստան, Դանիա, Ալբանիա, Ռումինիա, Վրաստան:

Նշենք, որ մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 21-ին, որի ընթացքում պետությունները ելույթ կունենան հետևյալ հերթականությամբ՝ Լիտվա, Իռլանդիա, Սան Մարինո, Մոնտենեգրո, Մալթա, Նորվեգիա, Պորտուգալիա, Չեխիա, Իսրայել, Լատվիա, Ադրբեջան, Իսլանդիա, Շվեդիա, Շվեյցարիա, Կիպրոս, Սլովենիա, Լեհաստան:

Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին, որի ընթացքում ելույթ կունենան նաև «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, ինչպես նաև՝ Ավստրիան՝ որպես «Եվրատեսիլ- 2014»-ի հաղթող:

Մրցույթի ուղիղ հեռարձակումը կարելի է դիտել այստեղ։

 

Տեսանյութեր

Լրահոս