Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Նիվան ու 02-ը. վերջինը մխրճվել է կայանված բեռնատարի մեջ. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Արարատյան փողոցում թիվ 43 հասցեի դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչներ 50-ամյա Պավել Բաբայանի վարած ВАЗ 2102 մակնիշի 07 SS 361 համարանիշի և 29-ամյա Գոռ Հովակիմյանի վարած ВАЗ 21214 մակնիշի 07 LU 029 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով ВАЗ 2102-ը բախվել է կայանված վիճակում գտնվող DAF մակնիշի PTP 635 համարանիշի բեռնատարին:

Վթարի հետևանքով ВАЗ 2102-ի վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս