Բաժիններ՝

«Մի քանի սևազգեստ կանանց հետ խուժանավարի են վարվում». Արամ Մանուկյանը՝ Բաղրամյան 26-ի դիմաց զոհված զինվորների մայրերի նկատմամբ կիրառված բռնության մասին

Այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադարձավ Բաղրամյան 26-ի դիմաց բանակում զոհված զինվորների մայրերի հանդեպ ոստիկանների վարքին:

«Բաղրամյան 26-ից ոստիկանները ասֆալտի վրայով որերորդ անգամ իրենց բռի գործողություններով քարշ են տալիս զոհվածների մայրերին»,- հայտարարեց Ա.Մանուկյանը:

Ըստ նրա՝ իշխանությունը 2 առումով խախտում են կատարում, մասնավորապես՝ խախտում են «Ազատ հավաքների մասին» օրենքը, որ չեն առաջնորդվում համաչափության սկզբունքով, նաև ոստիկանությունը պետք է ապահովի հավաքի խաղաղ ընթաքը և պետք է աջակցի հավաքին: Նրա խոսքով՝ ոչ միայն օրենքն են խախտում, այս մարդիկ որերորդ տարին իրենց արդար պահանջն ունեն, որ բացահայտվեն դեպքերը, բայց ոչ մի ուշադրությթւն չի դարձվում: Ա.Մանուկյանը ոստիկանների վարքը «վայրագություն» և «խուժանություն» անվանեց:

«Մի քանի սևազգեստ կանանց հետ, որոնք ոչ մի վտանգ չեն ներկայացնում, այսպես խուժանավարի են վարվում»,- ասաց Ա.Մանուկյան՝ նշելով, որ այդպիսով խայտառակում են բոլորին՝ ոստիկանի պատիվը, նաև պատգամավորնեին, որ չեն արձագանքում: Ըստ նրա՝ ՀՔԾ-ն գործն ուսումնասիրում է, բայց հրաման տվողը պետք է պատժվի:

Պատգամավորը նշեց, որ վաղը ժամը 11:00-ին մայրերը նորից հավաքվում են Բաղրամյան 26-ում և կոչ արեց մասնակցել հավաքին, հավաքել նրանց խնդիրներն ու ներկայացնել ԱԺ-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս