Բաժիններ՝

Նյութական վիճակը շատ է խեղդում, ինչից մարդիկ չարացել են միմյանց նկատմամբ. Գոհար Հովհաննիսյան. Life.panorama.am

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է ժողովրդական երգչուհի Գոհար Հովհաննիսյանը, ով կայքի  հետ զրույցում տեղեկացրեց, որ շատ շուտով իր համար շատ կարևոր տեսահոլովակ է ներկայացնելու հեռուստադիտողին.

«Շուտով կներկայացնեմ իմ նոր տեսահոլովակը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Պետք է նշեմ, որ հատուկ դիտավորությամբ որոշեցի տեսահոլովակս ներկայացնեմ ապրիլի 24-ից հետո՝ շեշտելով, որ մենք շարունակում ենք հիշել և պահանջել,-նշեց երգչուհին ու պատմեց նոր տեսահոլովակի մանրամասները,- տեսահոլովակը մի քանի տարի առաջ նկարահանված Արտակ Իգիթյանի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի հիման վրա է լինելու: Ֆիլմում կա մի հատված, որտեղ Հայկոյի նվագակցությամբ «Խիո խանե» մեր հին երգերից մեկն եմ երգում: Հենց այդ երգի հիման վրա և ֆիլմի կադրերով Արտակ Իգիթյանը ինձ նվեր է արել՝ շատ շուտով ներկայացնելով այդ տեսահոլովակը»:

Ժողովրդական երգչուհին տեսահոլովակից զատ պատմեց նաև, որ հունիսին Համլետ Գևորգյանի, Գուրգեն Դաբաղյանի և Մավր Մկրտչյանի հետ միասին համերգային այցելություն կունենան Ջավախք, իսկ աշնանը միևնույն կազմով կլինեն Ռուսաստանի տարբեր քաղաքներում:

Գոհար Հովհաննիսյանը սրտնեղած նշեց, որ ի տարբերություն արտերկրի, Երևան քաղաքում համերգային առաջարկները շատ չեն: Հիշելով տարիներ առաջ անընդհատ կազմակերպվող համերգները՝ երգչուհին նկատեց.

«Հիմա երևի մարդիկ մտածում են, որ երգիչները օդով են սնվում: Այսօր այս ամենը շատ ցավալի վիճակում է գտնվում, համերգներ չկան, լինելու դեպքում ել չնչին գումարներ են տրամադրվում, էլ չեմ ասում, որ համերգների մեծամասնությունը բարեգործական բնույթ են կրում: Տարիներ առաջ ես Աղասին և Ռուբենը ամիսը մեկ մեր նախաձեռնությամբ համերգներ էինք տալիս Ֆիլհարմոնիայի դահլիճում, իսկ հիմա, երբ հրավերների մեծամասնությունը արտերկրից են, ուղղակի ժամանակ չի լինում այստեղ մեր նախաձեռնությամբ համերգներ կազմակերպելու համար»: Գոհարը Հովհաննիսյանը Երևանում կազմակերպվելիք համերգների մասին նաև նշեց. «Այսօր, երբ մի համերգ են կազմակերպում, անմիջապես նշում են, որ այն հեռուստատեսությամբ է հեռարձակվելու, այսինքն դա նշանակում է, որ կներեք, չի վճարվելու»:

Զրույցի վերջում էլ ժողովրդական երգչուհին իր բարեմաղթանք-հորդորը հղեց . «Ես հաջողություն եմ մաղթում բոլորին, ուզում եմ, որ մարդիկ չհուսահատվեն, որովհետև ամեն բան լավ է լինելու, պետք է փորձել ամեն ինչի մեջ լուսավորը տեսնել, քանի որ կյանքը հետաքրքիր և քաղցր է նաև իր դժվարություններով, ուզում եմ, որ լավատեսությունը այսօր ավելի շատ տիրի, քանի որ մեր օրերում նյութական վիճակը շատ է խեղդում, ինչից մարդիկ չարացել են միմյանց նկատմամբ, ինչի արդյունքում իրենք իրենց են վնասում»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս