
Գողություն՝ ամառանոցից

Ոստիկանության Աշտարակի բաժնում 1958 թ. ծնված Վասիլի Գ.-ն հաղորդում էր տվել, որ մայիսի 12-ին Օշական գյուղում գտնվող իր ամառանոցի պատուհանագոգի վրայից գողացել են բջջային հեռախոս` պատճառելով 65.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1990 թ. ծնված Հարություն Մ.-ն:
Վերջինս բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: