Բաժիններ՝

Թմրանյութ՝ դատապարտյալի եղբոր բերանից

Ապրիլի 10-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ս. Լ.-ին տեսակցության եկած եղբոր՝ Վ. Լ.-ի անձնական խուզարկության ժամանակ վերջինիս բերանից հայտնաբերել և առգրավել են թափանցիկ պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված սպիտակ կիսափշրված դեղահաբ՝ 0,33 գրամ ընդհանուր քաշով:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս