Պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն
2015 թվականից հունվարից սոցիալական փաթեթի նոր բաղադրիչի ներդրումն առողջապահության ոլորտի ընդհանուր քաղաքականության բաղկացուցիչներից է: Այն միտված է ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտանբերմանն ու կանխարգելմանը։
Սոցիալական փաթեթի առողջապահական բաղադրիչից ընթացիկ տարվա առաջին եռամսյակում արդեն օգտվել է շուրջ 6500 շահառու:
ՀՀ կառավարության որոշմամբ 2015 թվականից առողջապահական բաղադրիչի մասով երեք հիմանական փոփոխություն է կատարվել։ Առաջինը` սոցփաթեթի շահառուները պետք է ամեն տարի անցնեն կանխարգելիչ բժշկական քննություն, ինչը պարտադիր նախապայման է սոցիալական փաթեթի մյուս ծառայություններից օգտվելու համար: Հաջորդը` առաջարկվող ծառայությունների ցանկում ավելացել են արտահիվանդանոցային պայմաններում կատարվող դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները: Եվ երրորդը` շահառուները հնարավորություն են ստացել իրենց սոցիալական փաթեթի տարեկան 72 000 դրամ գումարներն ուղղել ապահովագրական ընկերությունների միջոցով սոցփաթեթի շահառուի կամ սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի համար առողջապահական լրացուցիչ ծառայությունների ձեռքբերմանը:
Հիշեցնենք, որ շահառուները սոցիալական փաթեթի վերաբերյալ հարցերի և պարզաբանումների համար կարող են դիմել ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալություն` (060) 65-03-03, (010) 65-47-11 հեռախոսահամարներով:
ՀՀ առողջապահության նախարարության պատրաստած տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ: