Բաժիններ՝

Սուրիկ Խաչատրյանը հանդիպել է Գորիսում ծեծված տղաներից մեկի հետ. yerkir.am

yerkir.am -ը գրում է. Մայիսի 2-ին Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով այսօր կհարցաքննվի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը:

Նրան և միջադեպին մասնակից այլ անձանց երեկ նախաքննական մարմինը ծանուցագիր է ուղարկել: Որոշ տեղեկությունների համաձայն ՝ իրավապահներն արդեն պարզել են այն անձի ինքնությունն, «ում հարվածներից» տղաները ծանր վնասվածքներ են ստացել: Չի բացառվում, որ հենց այդ անձն էլ ծեծի ողջ պատասխանատվությունը վերցնի իր վրա՝ այդ կերպ փրկելով մարզպետի որդուն, չնայած տուժածների մոր այն պնդումներին, որ որդիներին վնասվածք պատճառողը հենց Տիգրանն է եղել:

Կայքի  տեղեկություններով՝ կատարվածի մասին խուսափում են ցուցմունք տալ տուժած Զաքարյան եղբայրները: Հարությունին երեկ վերջապես այցելել է քննիչը, սակայն տուժողը հրաժարվել է ցուցմունք տալ՝ պատճառաբանելով, որ ի ի վիճակի չէ: Նկատենք, սակայն, որ երեկ yerkir.am-ի հետ զրույցում Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը հայտնել էր, որ թեև Հարություն Զաքարյանի վիճակը ծանր է, սակայն ի վիճակի է բացատրություն տալ:

Ասում են ՝ ցուցմունք չտալու պատճառն այն է, որ Զաքարյաններին այսպես ասած պատիվ չի բերում ինչ-որ մեկի վրա գրելը՝ մանավանդ հաշվի առնելով, որ իրենք էլ թասիբով տղաներ են և Գորիսում ոչ պակաս հարգանք են վայելում:

Կայքի  տեղեկություններով՝ ծեծված Հարությունին երեկ այցելել է նաև Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանը: Հիշեցնեք, որ մեզ հետ զրույցում Զաքարյանների հարազատները հայտնել էին, որ սա այսպես չեն թողնելու: Այն որ այս միջադեպից հետո հնարավոր է այլ զարգացումներ լիեն, բացառված չէ: Դա կախված է այն հանգամանքից , թե ինչ ընթացք կունենա այս միջադեպի փաստով հարուցված գործը:

Չնայած նախկին մարզպետն ամեն կերպ հերքում է դեպքին որդու մասնակցությունն ու սովորականի պես պատճառաբանում, թե իբր որդին Երևանում է եղել, սակայն yerkir.am-ի տեղեկություններով՝ դեպքից հետո Խաչատրյանը հանդիպել է ծեծված տղաներից Մուշեղի հետ և նրա հետ պարզել կատարվածը:

Մանրամասները` yerkir.am կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս