Բաժիններ՝

Վթար՝ «Զանգեր» ռեստորանի մոտ

Մայիսի 8-ին, ժամը 12.31-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Զանգեր» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, դիզելային վառելք տեղափոխող բեռնատարը բախվել է սյանը, առկա է վառելիքի արտահոսք (տուժածներ չկան). անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի մոտ 7-րդ կմ-ի մոտակայքում «ՄԱՆ» մակնիշի TC 671 BD պետհամարանիշի բեռնատարը (վարորդ` Ռ.Ի.) բախվել է սյանը, վնասել անիվը և վառելիքի բաքը. տեղի է ունեցել դիզելային վառելիքի արտահոսք:

Հրշեջ-փրկարարները կատարել վառելիքաքսուքային նյութերից ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս