Բաժիններ՝

«911» ծառայության զանգերը տեղայնացվում են

Բարձրանում է արձագանքման օպերատիվությունը

ՀՀ ՏԿԱԻ նախարարի գլխավոր խորհրդական Սմբատ Պետրոսյանի տեղեկացմամբ` մայիսի 8-ից, ժամը 00.00-ի դրությամբ ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի բնակիչներից «911» ծառայությունում ստացվող զանգերն արդեն տեղայնացվել են: Այսինքն` եթե նշված մարզի բնակիչը ՀՀ ցանկացած բջջային օպերատորի հեռախոսահամարից զանգահարի ՀՀ ՏԿԱԻՆ մարդուն հրատապ օգնության «911» ծառայություն, ապա ավտոմատ կերպով կմիանա արդեն ոչ թե Երևանում գտնվող, այլ` տվյալ մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն:

Հավատարիմ մնալով ՏԿԱԻ նախարարության որդեգրած քաղաքականությանը, որի համաձայն` ուժերն ու կարողությունները պետք է ապակենտրոնացնել և ծառայությունները հասանելի ու առավել որակյալ դարձնել հանրապետության ամբողջ տարածքում` ամսիներ առաջ նախարարությունը ձեռնարկեց ահազանգերի տեղայնացման գործընթաց: Նպատակն էր մեծացնել ահազանգերի արձագանքման օպերատիվությունը: ՀՀ բոլոր բջջային օպերատորների հետ (Արմենտել, Վիվասել-ՄՏՍ, Օրանժ-Արմենիա) սերտ համագործակցության շնորհիվ դա արդեն հնարավոր է հանրապետության 5 մարզում:

Առաջիկա 10 օրերի ընթացքում մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում ստացվող ահազանգերը մոնիթորինգի կենթարկվեն` ծառայության որակը վերահսկելու համար: Գործընթացը շարունակական է, և աստիճանաբար տեղայնացվելու են ՀՀ բոլոր մարզերից ստացվող զանգերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս