ՀԷՑ-ը ՀԾԿՀ-ին էլէներգիայի սակագինը 16 դրամով բարձրացնելու հայտ է ներկայացրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը սպառողներին մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնելու հայտը երեկ ներկայացրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀԷՑ-ն առաջարկում է էլէներգիայի ցերեկային սակագինը դարձնել մեկ կիլովատը 58 դրամ, իսկ գիշերայինը՝ 48 դրամ: Այսինքն՝ ՀԷՑ-ը առաջարկում է էլէներգիայի սակագինը բարձրացնել միանգամից 16 դրամով, կամ նույն է թե՝ 38 տոկոսով: Իհարկե, բացառված չէ, որ ՀԷՑ-ը այդքան մեծ թիվ նշել է այն բանի համար, որպեսզի հայտը քննարկելիս Ռոբերտ Նազարյանի գլխավորած ՀԾԿ հանձնաժողովը դրանում մի փոքր ճշտումներ անի ու թանկացման չափը նվազեցնի:

Բայց դա այնպես կանեն, որպեսզի մարդիկ ոչ թե իրենց հայհոյեն, այլ մի բան էլ շնորհակալություն հայտնեն, որ ոչ թե 16, այլ 10 դրամ են թանկացնում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: 

Տեսանյութեր

Լրահոս