ՀԱԿ-ում էլի ձեռուոտ են ընկել. «Իրատես de facto»

«Իրատես de facto» թերթը գրում է. «ՀԱԿ խմբակցությունը շատ վաղուց արդեն մեկ միավոր չէ, ու դա ցցուն երեւում է նրա խորհրդարանական գործունեությունից: Ասես սա քիչ է, նոր ինտրիգներ են հասունանում այս խմբակցության այն անդամների միջեւ, որոնք դեռեւս առաջնորդվում են ընդհանուր որոշումներով:

Դրա ցցուն ապացույցը երեւակվեց ապրիլի 24-ին, երբ ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը Ծիծեռնակաբերդ գնաց առանց ՀԱԿ-ի: Սա բավականին հիվանդագին է ընկալվել այս կուսակցությունում, եղել են բանավեճեր, սուր խոսքուզրույց, թվացյալ համաձայնության են եկել, բայց իրականում, ըստ մեր աղբյուրի, ՀԺԿ առաջնորդն այլեւս ՀԱԿ-ի հետ ընդհանուր ոչինչ չի ուզում ունենալ:

Իհարկե, հրապարակավ նա հերքեց փաստացի տարաձայնությունների մասին լուրերը, սակայն դա ընդամենը ձեւական բնույթ է կրում: Առջեւոմ մայիսյան տոներն են, ու ՀԱԿ-ում էլի ձեռուոտ են ընկել՝ չլինի՞ թե «նեղ կռուգի» անդամներն այս անգամ էլ իրենց հետ չլինեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս