Նշանադրության մատանին հետ տալ պատրաստվող աղջկան ընկերն առևանգել և բռնաբարել է
Դատարան է ուղարկվել երեք երիտասարդների դեմ հարուցված քրեական գործը:
Քրեական գործի շրջանականերում Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկանալով իր նշանածի կողմից իրենց հարաբերությունները դադարեցնելու և նշանադրության մատանին վերադարձնելու մտադրության մասին, իրենց փոխհարաբերությունները վերջնականապես պարզելու նպատակով հանդիպելու և զրուցելու պատրվակով վերջինիս հրավիրել է սրճարան, ապա քայլելով գնացել են Հանրապետության հրապարակի մոտակայք, որտեղից իր գործընկերների հետ նախնական համաձայնությամբ խաբեությամբ` տուն ուղեկցելու պատրվակով, ապա նաև բռնության գործադրմամբ աղջկան առևանգել են, առանց նրա կամքը հաշվի առնելու տեղափոխել մի բնակարան, որտեղ նույն օրը երիտասարդն իր նշանածին բռնաբարել է` բռնության գործադրմամբ կամքին հակառակ սեռական հարաբերություններ ունեցել նրա հետ: Նա կալանավորված է:
Մյուս ամբաստանյալները մեղադրվում են այն բանի համար, որ նախնական համաձայնության գալով «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտից ավտոմեքենայով խաբեությամբ` տուն ուղեկցելու պատրվակով, ապա նաև բռնության գործադրմամբ և դրա սպառնալիքով առևանգել են աղջկան: Գործով երկու ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: