Խնդրում եմ` օգնեք ամուսնուս ոտքի կանգնել
Իմ անունը Էմմա է: Կես տարուց ավելի է, ինչ ամուսնացել եմ Սամվելի հետ, և մենք ապրում ենք Հայաստանում: Սամվելը 2012-ին զինծառայության ընթացքում ստացել է հրազենային վնասվածք և մինչև օրս նա չի կարողանում քայլել: Մենք ծանոթացանք, երբ նա բուժվում էր Հայաստանի Կարմիր խաչում:
Հայաստանում ամուսնուս բուժվելու հնարավորությունները սահմանափակ են, և նրան անհրաժեշտ է երկու բարդ վիարահատություն Գերմանիայում: Հայաստանի Պաշտպանության նախարարությունից մենք ամսական ստանում ենք 21 հազար դրամ նպաստ: Ես աշխատանքի գնալ չեմ կարողանում, որովհետև միշտ պետք է լինեմ Սամվելի կողքին, նա ևս չի կարողանում աշխատել վնասվածքի պատճառով: Ես ընկերներիս հետ ամեն օր փող եմ հավաքում դրսում, բայց դա բավարար չէ Գերմանիա գնալու համար: Նախնական փուլի համար մեզ անհրաժեշտ է շուրջ 10 հազար դոլար:
Ես դիմում եմ ձեզ` օգնել ինձ բարձրաձայնել ամուսնուս խնդրի մասին և ստորագրելով այս խնդրագիրը` մեր ձայնը հասցնենք պատկան մարմիններին, որոնցից մենք ակնկալում ենք աջակցություն: