Բաժիններ՝

Շուշան Երիցյանը՝ ԱԺ-ում աշխատելու, sex-սիմվոլ լինելու ու իր ընտրյալի մասին. Life.panorama.am

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է մոդել, դերասանուհի Շուշաննա Երիցյանը, ով մեզ հետ զրույցում պատմեց մոդելային աշխատանքի և դերասանության միջև ընտրության, ՀՀ Ազգային ժողովում աշխատելու, ինրպես նաև իր անձի շուրջ անվերջ հչող քննադատությունների ու ասեկոսեների մասին:

-Շուշաննա, օրեր անց էկրաններին կհայտնվի «Սպանել 15 րոպեում» գեղարվեստական ֆիլմը, որում նաև Դուք եք նկարահանվել: Կպատմե՞ք Ձեր դերի մասին:

-Սա գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու իմ առաջին փորձն էր: Առաջարկը ստացա ֆիլմի ռեժիսոր Նաիրի Հակոբյանի կողմից, այն ընդունեցի, քանի որ այս կերպարն իր տեսակով Շուշաննա Երիցյանին ավելի մոտ էր, քան այսքան ժամանակ կերտածս կերպարները: Այն ինձ շատ հոգեհարազատ էր. այս ֆիլմում շատ եմ իմպրովիզներ արել՝ ներդնելով իմ տեսակից շատ տարրեր: Ֆիլմում ես մարմնավորում եմ մի հասարակ լրագրողի, ով շատ միամիտ է և ունի մանկական անմեղություն, նա մաքուր, ու պարզ աղջիկ է, ով հավատում է իր երազանքներին: Ես ինձ շատ եմ նմանեցնում այս կերպարին:

-Կա՞ր որևէ տարբերություն գեղարվեստական ֆիլմում և հեռուսասերիալներում նկարահանվելու միջև:

-Գեղարվեստական ֆիլմում ժամանակն ավելի շատ էր կերպարը զգալու և սովորելու համար: Երբ նախապես ունես սցենարը, այն անընդհատ կարդում ես, անընդհատ մտքերով քո կերպարի հետ ես լինում ու քո մեջ կերտում ես այն, որից հետո ավելի հեշտ է խաղալ: Իսկ հեռուսատսերիալում ոչ մեկ քեզ այդ ժամանակը չի տալիս:

-«Սիրո գերի»-ն հեռուսասերիալում դուք մարմնավորում եք Ձեր տեսակից հեռու մի աղջկա, դժվար չէ՞, արդյոք չլինելով դերասանուհի, մարմնավորել մի դեր, որը հեռու է Ձեզնից:

-Այո, սկզբում մի փոքր դժվարություններ կային, բայց դա ինձ ավելի պրոֆեսիոնալիզմ է տալիս: Որքան աշխատանքը բարդ է ու ավելի ջանքեր է պահանջում, այնքան ավելի շատ ներդրումներ ես անում և տարբեր դերեր խաղալով՝ ավելի կայանում ես:

-Առաջարկների ժամանակ ի՞նչն եք առաջինը կարևորում:

-Առաջինը նայում եմ կերպարիս տեսակին, թե արդյոք այդ կերպարը կերտելով ինձ լավ կզգամ:

-Արդյոք հակասություն չի՞ առաջանում այն առումով, որ որ Ձեր կերտած դերերը միշտ չէ, որ դրական են եղել:

-Բացասական կերպարներ կերտելիս էլ շատ բան ես սովորում: Հնարավոր է, որ բացասական կերպարով հանրությունը չսիրի կամ չընդունի, բայց հնարավոր չէ խուսափել բացասական դերերից, թեպետ, իհարկե, ես ավելի ուրախ կլինեմ դրական դերեր մարմնավորել:

-Ձեզ համարո՞ւմ եք բարձր վարձատրվող մոդել կամ դերասանուհի:

-Ես հասկանում եմ, իհարկե, մեր շոու բիզնեսի ֆինանսական պայմանները, բայց ես ունեմ ինձ համար ստանդարտներ այս առումով, որոնցից աշխատում եմ չշեղվել: Ես ինձ ավելի շատ բարձր վարձատրվող մոդել եմ համարում:

-Հիմա արդեն դերասանության մեջ էլ եք փորձում կայանալ: Հետաքրքիր է, ո՞ր ոլորտն է Ձեզ ավելի հոգեհարազատ՝ մոդելի՞նգը, թե՞ դերասանությունը:

-Երկուսն էլ: Պարզապես դերասանական բնագավառը ավելի հոգեհարազատ է այն առումով, քանի որ այստեղ ավելի շատ ես կարողանում քեզ ներկայացնել, իսկ որպես մոդել պարզապես պետք է ընդգծես տվյալ դիզայների աշխատանքը և քո դերը երկորդական է դասվում:

-Տպավորություն է, որ պոդյումը լքե՞լ եք:

-Հիմա Հայաստանում որպես մոդել չեմ ներկայանում, բայց շուտով արտերկրում Հայաստանը կներկայացնեմ բավականին հեղինակավոր մրցույթներից մեկում, որի մասին դեռ չեմ ուզում բարձրաձայնել:

-Վերջերս դարձաք սևահեր: Շատերի համար ոճային նման կտրուկ փոփոխությունները կյանքում առկա փոփոխությունների հետ են կապված: Ձեր պարագայում պարզապես նոր ոճ էր վարսերի նոր գույնը, թե նոր կյանքի սկիզբ:

-Իմ կյանքի կարգախոսն է՝ կատարելագործվել թե ներքուստ, թե արտաքուստ, և ես երբեք կանգ չեմ առնում: Մարդ կա ստանդարտ որևէ էտապի հասնելուց հետո մտածում է, որ իր ուզածին հասել է՝ կանգ է առնում, բայց ես առաջնորդվում եմ այն գաղափարախոսությամբ, որ պետք է չհանգստանալ ու շարունակել բարձրունքներ նվաճել: Իմ իմիջն էլ ես հաճախ եմ փոփոխում, քանի որ տենդեցները հաճախ են փոխվում: Ես նորաձևության գերի չեմ, բայց սիրում եմ հետևել նորաձևությանը, հնարավոր է մեկ այլ տարբերակ ինձ ավելի համապատասխան լինի, այնպես որ իմիջային փոփոխույթամբ ես կանգ չեմ առնում:

Հարցազրույց ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս