Բաժիններ՝

Վթար՝ Երևանում. կա տուժած

Մայիսի 3-ին, ժամը 01.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վաղարշյան-Սոսե փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 34CF767 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Դ. Խա., ծնվ.1983թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել սյանը:

Հրշեջ-փրկարարները Դ.Խ.-ին դուրս են բերել արգելափակումից: Դ.Խ.-ը և ավտոմեքենայի ուղևոր Լ. Մ.-ը (ծնվ.1986թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը և անջատել մարտկոցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031