Բաժիններ՝

Հպարտ եմ կրել Իսպանիայի հավաքականի մարզաշապիկը. Վիլյա

Իսպանիայի հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան հայտարարել է, որ շատ ուրախ է կրկին կրել իր երկրի հավաքականի մարզապիկը: «Բարսելոնայի» ֆուտբոլիստը 2011թ դեկտեմբերին ծանր վնասվածք ստանալուց հետո Ֆինլանդիայի դեմ առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացրել տևական ընդմիջումից հետո:

«Ես միշտ ինձ հավաքականի ֆուտբոլիստ եմ զգացել, անգամ երբ վնասվածք ունեի: Շատ եմ սիրում իմ երկիրը: Պարզապես չգիտեմ, թե ինչպես երախտապարտ լինեմ մարզչին ցուցաբերած վստահության համար», – Վիլյայի խոսքերը մեջբերում է Football Espana-ն:

Նշենք, որ Վիլյան և´ Ֆինլանդիայի, և´ Ֆրանսիայի հետ հանդիպումների ժամանակ խաղադաշտ է դուրս եկել Իսպանիայի հավաքականի մեկնարկային կազմում:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս