Ողբերգական պատահար՝ Արմավիրի մարզում. մինչ բժիշկների ժամանումը, 33-ամյա տղամարդը մահացել էր

Այսօր՝ մարտի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում գտնվող «Արմավիրշին» ՍՊԸ-ի տարածքում աշխատանքներ կատարելու ժամանակ մահացել է նույն գյուղի բնակիչ, 33-ամյա Գառնիկ Մարգարյանը: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երբ տղամարդը աշխատանքներ է կատարել, ձախ ձեռքը բեռնափոխադրիչը քաշել է, ինչի հետևանքով էլ ուսի մասից ձեռքը կտրվել է և մինչ կժամանեին բժիշկները, Գ. Մարգարյանը մահացել է:

Այս պահին նշված հիմնարկությունում են գտնվում Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արմավիրի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031