![](/banners/BeFunky-design.jpg)
«Առաքելություն»-ը 48 ժամ ժամանակ ունի՝ անհրաժեշտ 3 միլիոնը վճարելու համար
![](https://168.am/wp-content/uploads/2012/06/kyh.jpg)
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 27-ի արտահերթ նիստում միաձայն ընդունված որոշմամբ 48 ժամ ժամանակ տվեց Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին առաջադրված «Առաքելություն» կուսակցությանը` 3 մլն դրամի չափով ընտրական գրավի անդորրագիրը ներկայացնելու համար:
Մինչև մարտի 29-ի ժամը 14-ն անդորրագիրը չներկայացնելու դեպքում կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը կմերժվի:
ԿԸՀ-ի այսօրվա որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` երեք օրացուցային օրվա ընթացքում:
Ինչպես նիստում նշեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված մյուս 6 քաղաքական ուժերի գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն առկա են: