Բաժիններ՝

Հայաստան – Չեխիա. Մեկնարկային կազմերը

Հայաստանի ազգային հավաքականը Երևանի «Հանրապետական մարզադաշտում» Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում այսօր կընդունի Չեխիայի հավաքականին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։ Այս հանդիպումը շատ կարևոր է երկու թիմերի համար մրացաշարային պայքարի տեսակետից։

Այս պահին Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո ունի նույնքան միավոր, սակայն հաղթանակի դեպքում դուրս կգա 3-րդ հորիզոնական, իսկ կորցրած միավորներով կհավասարվի երկրորդ հորիզոնականում ընթացող Բուլղարիային։ Չեխիայի հավաքականը 4 խաղից հետո ունի 5 միավոր։

Քիչ առաջ թիմերի մարզչական շտաբերը հրապարակել են թիմերի մեկնարակային կազմերը.

Հայաստան. Ռոման Բերեզովսկի, Վալերի Ալեքսանյան, Ռոբերտ Արզումանյան, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Կարեն Մուրադյան, Մարկոս Պիզելի, Հենրիխ Մխիթարյան, Էդգար Մանուչարյան, Գևորգ Ղազարյան, Յուրա Մովսիսյան

Չեխիա. Պետր Չեխ, Գեբրե Սելասիե, Թոմաշ Սիվոկ, Վացլավ Կադլեց, Թոմաշ Հյուբշման, Դավիդ Լիմբերկսի, Յարոսլավ Պլաշիլ, Մատեյ Վիդրա, Թոմաշ Ռոսիցկի, Դավիդ Լաֆատա, Լադիսլավ Կրեյչի

Մենք կանք նաև Ֆեյսբուքում, միացե՛ք մեր էջին։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս