ՀՅԴ-ն Տարոնին թաղապետ կդարձնի

«Չնայած իշխանությունը արդեն իսկ սկսել է օգտագործել իր վարչական ողջ ռեսուրսները Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու համար, բայց փոփոխություն, այնուամենայնիվ, ակնկալվում է»,- ինչպես փոխանցում է «Ա1+»-ը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայ Յեղափոխական դաշնակցություն» խմբակցության քարտուղար, ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը ։

Խոսելով ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասին, դաշնակցության ներկայացուցիչը նշել է, որ չի կիսում այն կարծիքը, որ նա վերջին 20 տարիների ամենալավ քաղաքապետն է. «Տարոն Մարգարյանը ժամանակին եղել է շատ լավ թաղապետ։Կարծում եմ այս ընտրություններից հետո նա կարող է կրկին վերադառնալ և Ավանում թաղապետ լինել»։

Պարոն Վարդանյանը ասել է, որ այս ընտրություններին դաշնակցությունը իր բոլոր հնարավորություններով է մասնակցում.«Մենք ունենք թիմ, սկզբունքներ, անձի կամ անհատի կուսակցություն չենք։ Ճիշտ է, մենք էլ ենք թերություններ ունեցել ,բայց մեր սկզբունքներից չենք շեղվել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031