
Տիտո Վիլանովան վերադարձավ Բարսելոնա

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան ԱՄՆ-ում 2 ամիս բուժման կուրսեր անցնելուց հետո այսօր իր կնոջ հետ միասին վերադարձել է Կատալոնիայի մայրաքաղաք։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Այն մասին, թե արդյոք 43-ամյա մասնագետին կհաջողվի անցկացնել այսօր նախատեսված մարզումը, ոչինչ չի հաղորդվում։ Սակայն սպասվում է, որ նա կվերսկսի ակտիվ աշխատանքներն արդեն առաջիկա շաբաթվա ընթացքում։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը