Բաժիններ՝

«Դանակը լավն է, երբ հաց է կտրում». մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Երեկ Aravot.am-ը Ազատության հրապարակում հետաքրքրվեց՝ ընդդիմություն-իշխանություն երկխոսության փորձ ունենք (խոսքը ՀԱԿ-ՀՀԿ-ԲՀԿ բանակցությունների մասին է), բոլորս էլ հիշում ենք, թե ինչով այն ավարտվեց, ինչ որակումներ ստացավ՝ «գյալաջի՝ «Էրեբունի» հյուրանոցում», ի՞նչ անել, որ Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան երկխոսությունը, բանակցությունները, եթե կայանան, չստանան նույն որակումները: «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, որը վարում էր նիստը, պատասխանեց.

«Երբ որ ասում ենք՝ բանակցությունները լավն են, թե վատն են, դա նույնն է, թե ասում ենք՝ դանակը լա՞վն է, թե՞ վատն է: Դանակը լավն է, երբ հաց է կտրում, վատն է, երբ մարդասպանության գործիք է: Եթե մենք մերժում ենք բանակցությունը՝ որպես խնդիրը լուծելու եղանակ, ապա պետք է հասկանանք, թե որն է այլընտրանքը: Այլընտրանքը կարող է լինել հեղաշրջումը, հարձակումը, գրոհը: Չեմ կարծում, որ որևէ մեկը կցանկանա այդպիսի լուծում»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս