
Դավիթ Հարությունյանի աչքը դատախազի պաշտոնի՞ն է. մամուլ

««Ժամանակի» հավաստի տեղեկություններով` ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ցանկանում է դառնալ ՀՀ գլխավոր դատախազ»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն` Ա. Հովսեփյանի հետ Դավիթ Հարությունյանի հարաբերությունները լարված են, ինչը սկիզբ է առել դեռևս նրա` արդարադատության նախարար եղած տարիներից:
Իսկ սեպտեմբերից հետո, ասում են, գլխավոր դատախազի պաշտոնի վրա աչք ունի նաև «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Ասում են նաև, որ Դ. Հարությունյանը նրա հետ նույնպես լարված հարաբերությունների մեջ է»: