Բաժիններ՝

Տիգրան Խզմալյանը բացահայտում է հայկական հեռուստամաֆիայի մութ էջերը

Ռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ես 1997-2005 թթ. գլխովորում էի հեռուստաֆիլմերի «Երևան» կինոստուդիան, Տեղեկատվության ու գրահրատարակչության վարչության համակարգում, այսինքն աշխատում էի նաև Րաֆֆի Հովհաննիսյանի վերադասության ընթացքում, և պաշտոնապես հաստատում եմ, որ ապօրինի դրամական փոխանցումների պահանջներ մեզ ներկայացվել են մշտապես և ամեն ամիս աշխատավարձ ստանալու նախապայման էր հանդիսանում կինոստուդիա փոխանցվող գումարից 3-5% կաշառք թողնելը` Հանրային հեռուստատեսության հաշվապահության միջնորդությամբ: Մերժելու դեպքում «Երևան» կինոստուդիայի աշխատավարձը «ուշացվում էր» շաբաթներով, նվաստացնելով մարդկանց ու տապալելով ֆիլմերի նկարահանման ընթացքը: Դրան հետևեցին «տարածքային պահանջներ» Հանրայինի կողմից, գույքի ու սարքերի զավթում, մեր ստուդիան «լոտո» նկարելու սրահի վերածելու փորձեր: Իմ դիմադրությունն առաջացրեց պատժամիջոցներ, որոնք 2000թ. սկսած բերեցին Հանրային հեռուստատեսության ու «Երևան» կինոստուդիայի միջև կոշտ հակադրությանը, լույսի ու ջեռուցման անջատումով, մուտքը ոստիկաններով փակելով, Նախագահականի, հարկայինի, վերստուգիչ պալատի անվերջ ստուգումներով, որոնք մի դեպքում տևեցին 15 ամիս անընդմեջ: Մենք շարունակում էինք աշխատել և միջազգային մրցանակներ ստանալ ֆիլմերի համար: 2005 թ. մարտի 1-ին ինձ ազատեցին գործից իսկ «Երևան» կինոստուդիան լուծարվեց: Իսկ հեռուստամաֆիան դեռևս մնում է անպատիժ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031