Խոշոր վթար «Ամստերդամ» կարաոկեի դիմաց. 6 հոգի տեղափոխվել են հիվանդանոց
Մարտի 25-ին, ժամը 03.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ա.Մանուկյան փողոցի թիվ 1/5 հասցեում գտնվող «Ամստերդամ» կարաոկեի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում գետնանցումի պատին է բախվել «Ինֆինիտի G35» մակնիշի 86 OP 888 պետհամարանիշի ավտոմեքենան:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել ուղևորներ` 1992թ. ծնված Գևորգ Ղափլանյանը, 1982թ. ծնված Իշխան Խանձրատյանը, ովքեր տեղափոխվել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ և 1993թ. ծնված Հակոբ Բրունսուզյանը, 1986թ. ծնված Նարեկ Բրունսուզյանը և 1986թ. ծնված Աշոտ Ղափլանյանը` տեղափոխվել են ՀԵրացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1983թ. ծնված Նարեկ Ղափլանյանին, ով տեղափոխվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Ըստ բժիշկների` Ի.Խանձրատյանի, Ն.Ղափլանյանի, Հ.Բրունսուզյանի, Ա.Ղափլանյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Գ.Ղափլանյանի և Ն.Բրունսուզյանինը` միջին ծանրության: