Բաժիններ՝

Չինաստանը Ռուսաստանից կգնի Су-35 տիպի 24 կործանիչ և 4 սուզանավ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Չինաստանի նոր նախագահ Սի Ծինփինը օրեր առաջ Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է 24 հատ Су-35 բազմաֆունկցիոնալ կործանիչի գնման և «Լադա» նախագծի (թիվ 677) 4 հատ դիզելային-էլեկտրական սուզանավի կառուցման շուրջ:

Գործարքի մանրամասները չեն հաղորդվում: Առավել վաղ ռուսական ինքնաթիռների խմբաքանակը գնահատվել է 1.5 միլիարդ դոլար: Չինաստանն այդ ինքնաթիռները ստանալու է հավաքված տեսքով, իսկ մատակարարման գործընթացը սկսվելու է 2015 թվականից հետո:

Նշվում է, ոև Չինաստանը վերջին տարիներին շարունակ ձգտում էր հասնել ռուսական կործանիչների գնմանը: 2012 թվականի գարնանը հայտնի դարձավ, որ Չինաստանը համաձայնել է Ռուսաստանից գնել Су-35 տիպի 48 ինքնաթիռ: Սակայն այդ ժամանակ կողմերին չէր հաջողվել հասնել վերջնական համաձայնության:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Չինաստանի համար 4 սուզանավի կառուցմանը, ապա այդ մասին առաջին տեղեկատվությունը հայտնվել է դեռևս 2012 թվականի դեկտեմբերին: Այն ժամանակ հաղորդվում էր, որ այդ գործարքը կազմում է 2 միլիարդ դոլար, և որ կողմերը մտադիր են տվյալ համաձայնագիրը ստորագրել 2015 թվականից ոչ շուտ: Պայմանագրի համաձայն, այդ սուզանավերից երկուսը կառուցվելու է Ռուսաստանում, իսկ մյուս երկուսը՝ Չինաստանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս