Բաժիններ՝

Ֆրանսիայի հավաքականի հետ հանդիպումը մեզ համար եզրափակիչ է. Նեգրեդո

Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Նեգրեդոն խոսել է ԱԱ-2014-ի ընտրական փուլում Ֆրանսիայի հավաքականի հետ կայանալիք հանդիպման մասին։

«Ֆրանսիայի հավաքականի հետ հանդիպումը մեզ համար եզրափակչի նման մի խաղ է։ Իսպանիան ամեն գնով պետք է հաղթի այս դիմակայությունում։ Ֆրանսիայում պայքարելու ենք մինչև վերջ։

Կարծում եմ, որ աշխարհի յուրաքանչյուր մարզադաշտում մենք կարող ենք հաղթանակ տանել։ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ցույց ենք տվել, թե ինչի ենք ունակ։ Այնպես որ մեզ միայն մնում է հաստատել մեր բարձր կարգը նաև այս խաղում», – Նեգրեդոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս