Բաժիններ՝

Հույս ունեմ, որ ապագայում կգլխավորեմ Պորտուգալիայի հավաքականը. Մոուրինյո

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ պատրաստվում է կրկնել իր որոշ նվաճումները։

«Կան տիտղոսներ, որոնք ես կրկին ցանկանում եմ նվաճել։ Բացի այդ, ուզում եմ նվաճել տիտղոսներ, որոնք ես դեռ չունեմ։ Սակայն դրանք չկան այն պարզ պատճառով, որ վերաբերում են ազգային հավաքականներին։

Հույս ունեմ, որ ապագայում կգլխավորեմ Պորտուգալիայի հավաքականը։ Սակայն դա դժվար գործ է, քանի որ Պորտուգալիայի առաջնությունում գրեթե պորտուգալացիներ չեն մնացել», – Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Inside Spanish Football-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս