Բաժիններ՝

Մաթեմատիկորեն դեռ կարող ենք շրջանցել Ռուսաստանին. Ռոնալդու

Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն խոսել է ԱԱ-2014-ի ընտրական փուլում Ադրբեջանի հավաքականի հետ կայանալիք հանդիպման մասին։ Այս մասին հայտնում է Azerisport-ը։

– Շատերն են խոսում այն մասին, որ դուք միտումնավոր եք դեղին քարտ ստացել Ադրբեջանի հավաքականի հետ հանդիպումը բաց թողնելու համար։

– Հիմարություն է։ Հավաքականն իմ 2-րդ տունն է։ Այն փաստը, որ չեմ կարող խաղալ Բաքվում, ինձ շատ է տխրեցրել։

– Սակայն դուք, այնուամենայնիվ, եկաք Ադրբեջան։

– Ամենահեշտ ոոշումը կլիներ հավաքել իրերն ու մեկնել Մադրիդ։ Սակայն կարծում եմ, որ իմ ներկայությունը Բաքվում կարևոր է թիմի համար։ Կփորձեմ օգնել թիմին՝ նույնիսկ չխաղալով։

– Ի՞նչ է հարկավոր Ադրբեջանի հավաքականին հաղթելու համար։

– Մենք պարզապես պետք է չսխալվենք։ Մաթեմատիկորեն դեռ կարող ենք մրցաշարային աղյուսակում շրջանցել Ռուսաստանին։ Եվ հենց այդ մասին էլ մենք պետք է մտածենք։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս